տուն Լուրեր Ինչպիսին է եղել դրությունը սահմանին

Ինչպիսին է եղել դրությունը սահմանին

115
0

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում նոյեմբերի 11-ից 17-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 80 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 700 կրակոց: Այս մասին տեղեկացրին ԱՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:

ՊԲ-ի առաջապահ զորամասերը խստորեն հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: