տուն Լուրեր Ինչպիսի՞ն է լինելու այս տարվա ձմեռը

Ինչպիսի՞ն է լինելու այս տարվա ձմեռը

538
0

871

Ձմռան հավանական ջերմաստիճանի  և տեղումների քանակի մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ, գիտությունների թեկնածու Գագիկ Սուրենյանը: «Առաջիկա ձմռան ընթացքում՝ հունվար և փետրվար ամիսներին օդի ամսական միջին ջերմաստիճանը լինելու է նորմայից բարձր՝ 1-2 աստիճանով: Տեղումների քանակը սպասվում է, որ կլինի նորմայից ավելի: Այսինքն՝ գալիս ենք այն ենթադրության, որ այս տարի մենք սպասում ենք, որ մեր կլիմայական նորմայից ավելի տաք ձմեռ է լինելու: Մեր ձմռան կլիմայական պայմանները ձևավորվելու են Միջերկրական ծովից ներթափանցող տաք ցիկլոններով, ինչի արդյունքում նաև ձմեռը կլինի ձնառատ»:

Դեկտեմբեր ամիսը լինելու է անակնկալներով հարուստ եղանակի փոփոխության հետ կապված, ըստ Գագիկ Սուրենյանի: «Եթե մանրամասնենք առաջիկա դեկտեմբեր ամիսը, ապա պետք է ասեմ, որ դեկտեմբերի առաջին տասնօրյակին հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում մինչև 8-10 ատիճանով:  Իսկ արդեն երկրորդ տասնամյակում կգրանցվի ջերմաստիճանի կտրուկ նվազում՝ գիշերը -12-ից մինչև -15 աստիճան»:

Գագիկ Սուրենյանը հատուկ հորդոր ուղղեց մեր գյուղատնտեսներին: «Հատուկ օդերևութաբանների հորդորը գյուղատնտեսներին՝ տաք ձմեռ ասելով չենք հասկանում, որ ամբողջ ձմռան ընթացքում դիտվելու են միայն բարձր ջերմաստիճաններ: Չի բացառվում, որ ամբողջ ձմռան ընթացքում օդի ջերմաստիճանը բարձր լինի, սակայն, 2-3 օր պայամանվորված ցուրտ օդի ներթափանցմամբ՝ Արարատյան դաշտավայրում օդի ջերմաստիճանը կլինի մինչև -20 ատիճան: Դրա համար բոլորին հորդորում ենք, որպեսզի կատարեն այգեթաղ, որ  ցուրտ օդի ներխուժության ժամանակ չունենանք ցրտահարության միջադեպեր»:

Ներկա պահին չունենք ձյուն գալու վտանգ,- հայտարարեց Գագիկ Սուրենյանը: «Եթե ձյուն էլ տեղա Երևանում, ապա ձնախառն անձրևի տեսքով, որը ձնածածկույթ չի առաջացնի: Սա, իհարկե, դեկտեմբեր ամսվա կանխատեսումներն են»: