տուն Լուրեր Ինչպես տարբերել շփման գծից հաղորդվող կեղծ տեղեկատվությունն իրականից. panarmenian.net

Ինչպես տարբերել շփման գծից հաղորդվող կեղծ տեղեկատվությունն իրականից. panarmenian.net

166
0
209425
Ուղեցույց
Սահմանային լարվածությանը զուգահեռ, որպես կանոն ինտենսիվանում է նաև ադրբեջանական հատուկ ծառայությունների ու կամավորական հաքերային խմբերի մեդիապատերազմը հայկական լսարանի դեմ: Նպատակը լսարանի ապակողմորոշումն ու պանիկայի սերմանումն է:

ը պատրաստել է հակիրճ ուղեցույց՝ բացատրելու, թե ինչպես խուսափել մեդիածուղակներից սահմանային լարվածության աճի օրերին:

Իրական և «ֆեյք» լուսանկարներ

Իրավիճակի սրման ժամանակ համացանցը հաճախ հեղեղում է որպես «հայկական կորուստներ» ներկայացվող, այլ պատերազմներում զոհված զինվորների աճյունների, նախկինում արված կամ այլ վայրերում տեղի ունեցած մարտերի լուսանկարներով: Դրանց իսկությունը ստուգելու համար բեռնեք լուսանկարը համակարգիչ, այնուհետև՝ որոնեք Google Image Search-ի միջոցով: (Chrome-ում վերոնշյալ գործառույթն առկա է մկնիկի աջ կոճակի մեկ հպմամբ՝ Search Google for this Image անվանման տակ): Եթե արդյունքներում տեսնեք տվյալ ամսաթվից առաջ արված թեկուզ մեկ լուսանկար՝ ապա գործ ունեք նախկինում ֆիքսված փաստը կամ այլ վայրում արված լուսանկարը նորության տեղ հրամցնելու հետ:

Իսկական և «ֆեյք» տեսանյութեր

Տեսանյութի իսկությունը ստուգելն ավելի դժվար է: Եթե այն տեղադրված է Youtube-ում, հարկավոր է պատճենել դրա լինքը, տեղադրել այն Youtube Data Viewer-ում ու որոնել: Կայքը ցույց կտա տեսանյութի օրիգինալը՝ երբեմն նաև նկարահանման տեղի ու ամսաթվի մասին տեղեկությամբ: Կրկին, եթե տեսանյութն արված է հին ամսաթվով՝ գործ ունեք կեղծիքի հետ:

Եթե տեսանյութը տեղադրված է գովազդով գումար վաստակող կայքերից մեկում, չարժե վստահել դրանց ամպագոռգոռ վերնագիրներին. նրանց եկամուտի աղբյուրը դիտումների քանակն է, ուստի շատ հավանական է, որ տեսանյութն արվել է այլ վայրում, և այժմ որպես նորություն է ներկայացվում: Youtube Data Viewer-ը չունի նման կայքերի տեղեկությունը ստուգելու հնարավորություն: Սակայն, կարելի է պատճենել էկրանի պատկերը (Screenshot-ի միջոցով) ու փորձել ստուգել դրանց իսկությունը՝ լուսանկարների համար նկարագրված մեթոդով:

Ադրբեջանական մամուլ

Չարժե վստահել բացարձակապես ոչ մի ադրբեջանական կայքի հայտնած տեղեկությանը, հատկապես, հաշվի առնելով, որ վերջին մի քանի տարիների ընթացքում հարևան երկրում արտասահմանյան, անկախ և ընդդիմադիր ԶԼՄ-ների ցանցը հիմնովին ջախջախվել է: Բացի այդ, համացանցում առկա են հայկական կամ ռուսաստանյան կայքերի անվան տակ գործող, իրականում՝ ադրբեջանական կայքեր: Նման կայքերի ցանկն առկա է մեդիափորձագետ, ՏՏ-անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանի բլոգում:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Հայկական ընթերցվող ԶԼՄ-ների ֆեյսբուքյան հարթակներում այս օրերին, հասկանալի պատճառներով, մեկնաբանությունների տարափ է սկսվում: Նրանց մեջ կարող են հանդիպել հայկական տասնյակ կամ հարյուրավոր զոհերի, գրավված տարածքների մասին «թարմ», «վստահելի», «սեփական աչքով տեսած» կամ «բարեկամի հայտնած» տեղեկություններ: Վստահել, առավել ևս՝ տարածել նման տեղեկատվությունը չարժե. նման մեկնաբանությունների թիրախն ու գլխավոր հաշվարկը հենց խուճապ ստեղծելն է:

Մանրամասներն՝ այստեղ: