Այսօր դեկտեմբերի մեկն է՝ ձմռան առաջին օրը: Դա նշանակում է, որ Ամանորին արդեն մնացել է ընդամենը մեկ ամիս ժամանակ:
Այնպես որ, արդեն ճիշտ ժամանակն է սկսել ամանորյա նախապատրաստական աշխատանքները՝ պատրաստել տոնածառը, զարդարել բնակարանը: Սակայն Նոր տարվա մեր պատրաստությունները սրանով չեն սահմանափակվում, կարևոր է նաև մտերիմների համար նվերներ գնել: Թերևս ամենաբարդը ճիշտ նվերներ ընտրելն է, դրանք պետք է լինեն գեղեցիկ և հաճելի:
Նվերների դեպքում ոչ այնքան կարևոր են գինն ու նվերի պարունակությունը, որքան մատուցման ձևը: Araratnews.am-ը ձեզ է ներկայացնում նվերների փաթեթավորման հետաքրքիր ու յուրահատուկ ձևեր: