Քանի որ ադրբեջանական հաքերները թարազուից ընկել են ու հերթով կոտրում են հայկական Ֆեյսբուքյան պրոֆիլներ, կարճ գրեմ, թե ոնց չհայտնվել վատ վիճակում․
ա․ Մի կտացրեք ամեն ինչի փայտփորիկի պես՝ ուշադիր նայեք նկարին, հղմանը, մարդու կողմից գրված մեկնաբանությանը։ Օրինակ, կարղ է նկարի վրա Youtube տեսանյութ լինել, բայց տակի հղումը լրիվ ուրիշ տեղ է տանում։ Եթե ինչոր բան կասկածելի է, ուրեմն ավելի լավ ա անցնել կողքով։
Իսկ հիմա պաշտպանենք կոնկրետ ձեր պրոֆիլը․
1․ Նորմալ մեյլի վրա կցեք պրոֆիլը։ Ամենալավը Gmail. Լավ կանեք եւս մեկ մեյլ նշեք որպես այլընտրանքային
2. Մեյլի եւ Ֆեյսբուքի գաղտնաբառերը պարտադիր պետք է տարբերվեն
3. Գնում ենք ՖԲ settings>>mobile եւ ավելացնում ենք ձեր բջջային հեռախոսը։ Սա թույլ կտա հեռախոսը օգտագործել անվտանգության մեջ։
Բացի դրանից,կարող եք սեխմել Get codes եւ ստանալ մի քանի կոդ, որոնք մի անգամ կարելի է ամեն մտնելուց օգտագործել՝ամեն մեկը վառվում է օգտագործելուց հետո։ Սա պետք կգա, եթե հանկարծ հեռախոսը վարի գնաց։ Եթե ծանոթ եւ վստահելի սարք է, կարող եք նշել, որ էլ չհարցնի։Իսկ եթե ձեզ արդեն կոտրել են, եւ այս ամենը չի հասցրել օգնել, այցելեք այս հղումը եւ հետեւեք քայլերին։ Մինչ այդ համակարգիչը հակավիրուսով սկան արեք, եթե ձեր բախտը չի բերել եւ դուք Windows եք օգտագործում 🙂
Սկզբնաղբյուր՝ «Սամվել Մարտիրոսյանի անձնական տարածք»: