Ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան պատմել է, թե ինչպես է իր հաճախորդ Հենրիխ Մխիթարյանը դարձել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբի անդամ:
«Մխիթարյանի դեպքում ավելի դժվար էր: Մենք գրեթե համաձայնության էինք եկել պրեմիեր լիգայի մեկ այլ ակումբի հետ, սակայն «Բորուսիան» չէր պատրաստվում նրան բաց թողնել: Այդ ժամանակ «Մանչեսթեր Յունայթեդը» կարողացավ համոզել նրանց»,- ասել է Ռայոլան:
«Ինչ վերաբերում է «Մանչեսթեր Յունայթեդի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչին, ապա նա հիանալիորեն համապատասխանում է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի բրենդին: Նա անվախ է և օժտված է հաղթողի ոգով»,-ընդգծել է գործակալը՝ հաղորդում է sports գործակալությունը: