Ain.ua-ի փոխանցմամբ՝ նախորդ շաբաթ ԶԼՄ-ներում տեղեկատվություն հայտնվեց այն մասին,որ կոտրել են ԿՀՎ տնօրեն Ջոն Բրենանի մասնավոր փոստը։ Բրենանն օգտագործել է AOL օգտահաշիվ՝ պահպանելու համար աշխատանքային փաստաթղթեր, այդ թվում՝ նաև գաղտնի։
Դրա պատասխանատվությունը ստանձնել է անչափահաս ցանցահենը, ով օրեր առաջ Wired-ին պատմել է կոտրելու մանրամասները։ Նա հայտարարել է, որ իրեն դա հաջողվել է առաջին հերթին սոցիալական ինժեներիայի հնարքների և ոչ թե հաքերային շամանության շնորհիվ։
Ցանցահենը, որը դեռ չի բոլորել իր 20 տարին, պատմել է, որ աշխատել է խմբով. «Առաջին բանը, որ մենք պարզեցինք՝ այն էր, որ Բրենանը Verizon բջջային ցանցի օգտատեր է։ Ապա խմբի անդամներից մեկը ներկայացավ Verizon-ի տեխնիկի դերում և զանգահարեց ընկերություն՝ պահանջելով Բրենանի օգտահաշվի մանրամասները»։