տուն Լուրեր Ինչպես քվեարկել. ամեն ինչ քվեարկության նոր կարգի մասին (տեսանյութ)

Ինչպես քվեարկել. ամեն ինչ քվեարկության նոր կարգի մասին (տեսանյութ)

141
0

Հայաստանում ապրիլին սպասվող խորհրդարանական ընտրություններն անցնելու են ՀՀ նոր Սահմանադրության և Ընտրական օրենսգրքի պայմաններում, և էականորեն փոխվել է նաև քվեարկության կարգը:

Առաջին անգամ Հայաստանում քվեարկությանը մասնակցելու գրանցման գործընթացը կանցկացվի հատուկ տեխնիկական սարքավորումների միջոցով, ինչը բացառում է կրկնաքվեարկությունների հնարավորությունը: Այնուամենայնիվ, կան պնդումներ, որ քվեարկության նոր կարգը բավականին բարդ է և խճճված, ինչի հետևանքով քաղաքացիները կարող են դժվարություններ ունենալ:

Նոր ընտրակարգով ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները կունենան սեփական քվեաթերթիկը, որի մի հատվածում կլինի կուսակցության անվանումը, իսկ մյուս կողմում տվյալ ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով կուսակցության կողմից առաջադրված թեկնածուների անունները: Եթե նախկինում քաղաքացին իր ընտրությունը կատարելուց հետո քվեաթերթիկը պետք է ծալեր և նոր միայն այն ծրարի մեջ դներ, ապա նոր կարգով քվեաթերթիկը պետք է ծրարի մեջ դրվի ԱՌԱՆՑ ԾԱԼԵԼՈՒ:

qve

 

Նորամուծություն է նաև ընտրողից ԱՋ ՁԵՌՔԻ ՑՈՒՑԱՄԱՏԻ ՄԱՏՆԱՀԵՏՔԸ ՎԵՐՑՆԵԼԸ, որից հետո միայն տեխնիկական սարքավորումը կտպի նրա քվեարկության կտրոնը:

sarq

 

Հաշվի առնելով քվեարկության կարգի փոփոխությունը և նոր տեխնիկական սարքավորումներով գրանցման գործընթացը` «Արմենպրես»­-ը մանրամասն ներկայացնում է քվեարկության նոր կարգը: Քվեարկության օրը քաղաքացին մտնում է ընտրական տեղամաս, մոտենում է մասնագետին և ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ: Անձը հաստատող փաստաթուղթ է համարվում անձնագիրը, նույնականացման քարտը, կենսաչափական անձնագիրը, անձնագրին կամ նույնականացման քարտին փոխարինող ժամանակավոր փաստաթուղթը` տրված լիազոր մարմնի կողմից:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում