տուն Արցախ Ինչպես հայերն ապրել են Ղարաբաղում, թող այդպես էլ շարունակեն ապրել. Ալիև

Ինչպես հայերն ապրել են Ղարաբաղում, թող այդպես էլ շարունակեն ապրել. Ալիև

82
0

69202

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ո՛չ ադրբեջանական ժողովուրդը, ո՛չ էլ ադրբեջանական պետությունը երբեք թույլ չեն տա, որ «սեփական պատմական հողերի վրա ստեղծվի երկրորդ հայկական պետությունը», հայտնում է minval.az-ը:

«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հայերին, ապա ինչպես նրանք այնտեղ ապրել են, թող այդպես էլ շարունակեն ապրել: Մեր դիրքորոշումն այն է, որ յուրաքանչյուրը կարողանա ապրել այնտեղ, որտեղ նախկինում ապրել է: Որևէ փոփոխություն չկա մեր դիրքորոշման մեջ: Ցանկանում եմ ևս մեկ անգամ ասել, որ ո՛չ ադրբեջանական ժողովուրդը, ո՛չ էլ ադրբեջանական պետությունը երբեք թույլ չեն տա, որ մեր սեփական պատմական հողերի վրա ստեղծվի երկրորդ հայկական պետությունը: Մենք երբեք դա թույլ չենք տա»,- ասել է Ալիևը: