Մերձմոսկովյան Դոմոդեդովո քաղաքի ոսկերչական խանութներից մեկից կողոպտիչները գողացել են 20 միլիոն ռուբլի, հաղորդում է Lifenews-ը:
Հաղորդվում է, որ երկու անհայտ տղամարդիկ բժշկական դիմակներով մտել են խանութ և, սպառնալով վաճառողներին, գողացել բոլոր զարդերը:
Վաճառողներից մեկը հասցրել է սեղմել տագնապի կոճակը, սակայն, մինչ ոստիկանները հասել են դեպքի վայր, կողոպտիչները հասցրել են հեռանալ: