Համացանցում է հայտնվել մի տեսանյութ, որն, ըստ ուկրաինական լատվամիջոցների, տեղադրել են ռուս անջատողականները։ Տեսանյութում կադրի հետևում գտնվող ձայնը կոչ է անում կրակել «ուկռոպների» (այսպես են անջատողականներն անվանում Ուկրաինայի զինված ուժերի ներկայացուցիչներին) ուղղությամբ։
Տեսանյութի իսկությունը հաստատված չէ։
Հիշեցնենք, որ այս նույն «Գռադ» տեսակի զենքից նախօրեին ռմբակոծվել էր Մարիուպոլ քաղաքը, որի ժամանակ զոհվել էր 28 խաղաղ բնակիչ։ Անջատողականներն անմիջապես հերքել էին իրենց մեղավորությունն այս հարցում՝ նշելով, որ «Գռադ» տեսակի զենք չունեն։