տուն Հասարակություն Բժիշկ Ինչպես են քաղաքացու որովայնից դուրս բերում մետաղյա ձողը (տեսանյութ)

Ինչպես են քաղաքացու որովայնից դուրս բերում մետաղյա ձողը (տեսանյութ)

164
0

capture.thumb

«Էրեբունի» բժշկական կենտրոնում հունիսի 21-ին` ընդհանուր և լապորոսկոպիկ վիրաբուժության բաժանմունքի ավագ վիրաբույժ Ս. Սահարյանի գլխավորությամբ իրականացվել է քաղաքացու որովայնից մետաղյա ձողի դուրս բերման բացառիկ վիրահատություն: Այս մասին տեղեկացնում է «Էրեբունի» ԲԿ-ի կայքը, որը հրապարկել է նաև վիրահահտության տեսանյութը:

Վիրահատությունը բարեհաջող ելք է ունեցել, հիվանդի վիճակը գնահատվում է կայուն: Ըստ որում, որովայնի շրջանում կտրող-թափանցող վնասվածքները համարվում են ամենածանրներից և հաճախ ուղեկցվում են բարդություններով կամ մահվան ելք են ունենում:

Հիշեցնենք, որ հաղորդել էինք, որ հիվանդանոց էր տեղափոխվել 1957 թվականին ծնված ՀՀ քաղաքացի, որի որովայն, դժբախտ պատահարի հետևանքով ներթափանցել էր ձող: Առաջին բժշկական օգնությունից հետո հիվանդին ցուցվել է վիրահատություն: