Ադրբեջանական մամուլը` հղում կատարելով բելառուսական Belapan.com կայքին, հրապարակել է այն զենքերի ցանկը, որոնք Բելառուսը մատակարարել է Ադրբեջանին վերջին տարիներին:
Ըստ ՄԱԿ-ին տրամադրված պաշտոնական տեղեկությունների` Բելառուսը 2012 թվականին Ադրբեջանին վաճառել է 62 հատ T-72 տանկ և Սու-25 ռազմական ինքնաթիռ:
Միաժամանակ, ՄԱԿ-ի այլա ղբյուրները վկայում են, որ 2011 թվականին Բելառուսը Ադրբեջանին վաճառել է 31 հատ T-72 տանկ, 60` ՄՏՌ-60 հետևակային մեքենա, 122-մմ-անոց D-30 հրետանային համակարգ, Սու-25 4 ռազմական ինքնաթիռ:
2009 թվականին վաճառվել է Սու-25 56 ինքնաթիռ, 203 մմ-անոց ինքնագնաց 2Ս7 «Պիոն» համակարգ, 2008-ին` 3 «Պիոն» համակարգ, 2006-ին` T-72 41 տանկ, 2005-ին` T-72 19 տանկ:
Հիշեցնենք, որ Հայաստանն ու Բելառուսը դաշնակիցներ են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում: