Օրեր առաջ Ոստիկանությունում ծառայությունից ազատված Լեռնիկ Երանոսյանը, ՀՀ-ում գործող օրենսդրության համաձայն՝ ոստիկանությունում ծառայության անցնելու իրավունք չուներ:Այս մասին գրում է lragir.am-ը:
Արդեն նախկին ոստիկան Երանոսյանը, հիշեցնենք, հասարակությանը հայտնի դարձավ լուսաձայնային նռնակը ձեռքին իր լուսանկարով, որն արվել էր Սարի թաղում ոստիկանների և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների ժամանակ:
Լուսանկարից օրեր անց պարզ դարձավ, որ դրանում ՀՀ փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանի եղբայրն է, ապա պարզվեց, որ վերջինս նախկինում դատվածություն է ունեցել:
Ըստ «Դատալեքս» դատական- տեղեկատվական համակարգում տեղադրված գործի՝ Երանոսյանը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել հանցագործություն կատարելու համար: Մասնավորապես՝ ըստ գործի նյութերի՝ Երանոսյանը, աշխատելով ՀՀ Պաշտպամության նախարարությունում, հադիսանալով ՊՆ զորամասերից մեկի հրամանատար և կոչումով փոխգնդապետ, պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելով՝ անձնական շահագրգռվածությունից ելնելով, զինծառայողների նկատմամբ իր հեղինակությունը բարձր պահելու համար «իշխանազանցություն» է կատարել: Դատավճռից պարզ է դառնում, որ Երանոսյանը մեղավոր է ճանաչվել նաև ռազմական գույք կորցնելու կամ փչացնելու հոդվածով:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում