տուն Լուրեր Ինչպես է «Հայկական վերածնունդ»-ի թեկնածուն ներխուժում «Ավետարանական եկեղեցու» տարածք (տեսանյութ)

Ինչպես է «Հայկական վերածնունդ»-ի թեկնածուն ներխուժում «Ավետարանական եկեղեցու» տարածք (տեսանյութ)

103
0

2fe852be4460d5b

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Հայկական վերածնունդ» կուսակցության Վանաձորի ավագանու ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանը նախօրեին ծեծի էր ենթարկել Վանաձորի Հայ ավետարանական եկեղեցու հոգևոր առաջնորդ Ռաֆայել Գրիգորյանին, որից հետո ոստիկանները հայտնաբերել էին Փելեշյանին Երևանում և բերման ենթարկել: Araratnews.am-ի հետ զրույցում լուրը հաստատել էր նար Ռաֆիկ Գրիգորյանը: Նա նշել էր, որ դեպքը տեղի էր ունեցել երերկ երեկոյան ժամը 21.00-ին, երբ Արկադի Փելեշյանը 15 այլ անձանց հետ մտել էր Հայ Ավետարանական եկեղեցի ու ցանկացել առանձին խոսել Ռ. Գրիգորյանի հետ. «Ասաց, որ ուզում է ինձ հետ առանձին խոսել, ինձ առանձնացրեց, ես էլ այդ սենյակում աթոռներ դրեցի, որ խոսենք, միամտաբար չհասկանալով, որ մի ուրիշ տղա էլ մտավ, ու Փելեշյանը, խմած վիճակում, սկսեց հայհոյել ու խփել գլխիս, իսկ այն մյուս տղան ամեն ինչ անում էր, որ ես չփորձեմ սենյակից դուրս գալ»:

Մեր հարցին, թե ինչը կարող էր ծեծի պատճառը լինել, նա պատասխանել էր. «Շաբաթ օրը նրանք թոռնիկիս Արկադիի անունով օրացույցներ են տվել, որ կիրակի օրը դրանք եկեղեցում բաժանեն, բայց թույլ չեմ տվել, և ես ենթադրում եմ, որ պատճառը կարող էր դա լինել»:

https://youtu.be/rFgu71YHgUw