Շատ հաճախ կարելի է լսել, որ ինչ-որ մեկի կինը ամուսնու գլխին կոտոշ է դրել: Սակայն քչերն են մտածել, թե որտեղից է այդ արտահատությունն առաջացել:
Մի փոքր առասպել
Առաջին անգամ տղամարդու գլխին կոտոշներ է դրել Արտեմիսը: Միայն թե նա դա արել է բառի բուն իմաստով: Հետաքրքրասեր Ակտեոնը որոշում է հետևել, թե ինչպես է գետում աստվածուհին մերկ լողանում: Արտեմիսին դա դուր չի գալիս, և նա վերածում է Ակտեոնին եղջերուի, որին պատառոտում են իր իսկ որսորդական շները:
Եղջյուրը՝ սեքսի խորհրդանշան
Հնում կարծում էին, որ կենդանիների կոտոշները պահում են իրենց մեջ կենսական ուժ, ինչպես նաև կոտոշ էին անվանում առնանդամը: Մի խոսքով, եթե տղամարդուն անվանում էին կոտոշավոր, ապա դա սովորական հաճոյախոսություն էր:
Դա հետո առաջացավ «կոտոշներ դնել» արտահայտությունը: Այսինքն՝ կինն ինչքան շատ սիրեկաններ ուներ, այնքան նրա ամուսինը սեքսում անուժ էր:
Կոտոշը փոխհատուցման նշան էր
Բյուզանդիայի կայսր Անդրոնիկոս Կոմնինոսը շարունակ ամուսնանում էր իր ենթակաների կանանց հետ: Որպես փոխհատուցում՝ նա լքված ամուսիններին թույլ էր տալիս որս անել իր մեծ որսորդական անդաստաններում: Ի նշան որսի թույլտվության՝ այդ տղամարդկանց կալվածքի դարպասներին ամրացնում էին եղջերուի եղջյուր: Այնպես որ, այն ժամանակ կոտոշակիր լինելը նույնիսկ հեղինակություն էր: