Բժիշկ-դերմատովեներոլոգ, կոսմետոլոգ Աշխեն Զաքոյանը պատմում է, թե ինչպես կարելի է վերացնել պապիլոմաները, կոնդիլոմաները, գորտնուկները:
Նրա խոսքով՝ դրանք համարվում են վիրուսային հիվանդություններ, որոնք առաջանում են շփման ճանապարհով. «Կարող են տեղակայվել ձեռքերին, ոտքերին, սեռական օրգանների հատվածում, որովհետև դրանք համարվում են նաև սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ: Կոնդիլոմաները և պապիլոմաները կախված են լինում ոտիկից, իսկ գորտնուկները տեղակայվում են մաշկի մակերեսից մի փոքր վերև»:
Բժշկի խոսքով՝ ախտորոշումից հետո անմիջապես կատարվում է գորտնուկների հեռացում, եթե գտնվում են մեկ կամ երկուսը. «Եթե կան մեկից ավելի գորտնուկներ, կոնդիլոմաներ, պապիլոմաներ, ապա այդ ժամանակ նշանակվում և կատարվում է համապատասխան բուժում, այնուհետև հեռացվում են տվյալ օջախները»:
Ավելին՝ տեսանյութում: