Ուկրաինական onpress.info-ն (հեղինակ՝ Լեոն Մանեւիցկի) նյութ է հրապարակել՝ պատմելով 1988-ի աղետալի երկրաշարժի արհեստական լինելու մասին, որից որոշ հատվածներ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։
1988թ. դեկտեմբեր 7-ին աշխարհը ցնցվեց. Հայաստանի հյուսիսային շրջանում փորձարկված գեոֆիզիկական ռումբը, որն առաջացրել էր արհեստական երկրաշարժ, 350 000 հայ խաղաղ բնակչի մահվան պատճառ դարձավ։ Այն ժամանակների ղեկավարությունը ԽՍՀՄ նախագահ Գորբաչովի եւ Պաշտպանության նախարար Յազովի գլխավորությամբ փորձում էին գաղտնի պահել իրականությունը՝ այն ներկայացնելով որպես սովորական երկրաշարժ։
1988-ի նոյեմբերին Երեւանում լուրեր էին պտտվում, թե Հայաստանին ծանր փորձություն է սպասվում, սակայն «փորձություն»-ը բոլորն ընկալում էին բառի փոխաբերական, այլ ոչ ուղիղ իմաստով։
Այդ ամսին մի ռուս գեներալի կին, որը հանգստանում էր Արզնիի առողջարանում, ակադեմիկոս Երեմյանի կնոջը՝ Ռուզան Երեմյանին փսփսացել էր, որ դեկտեմբերի սկզբին Հայաստանին «սարսափելի աղետ է» սպասվում՝ խորհուրդ տալով վերջինիս՝ լքել Հայաստանը։
Նոյեմբերին նման մի զանգ է ստացել նաեւ հայտնի դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանը. նրան զանգահարել է ծանոթներից մեկը Լենինգրադից (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) եւ խորհուրդ տվել, որ լենինականցիները շուտ դուրս գան Լենինականից։
1988-ի նոյեմբերի վերջին Հրազդան քաղաքի հեռախոսավարուհին լսել է ռուս գեներալի խոսակցությունը Մոսկվայի հետ, որտեղ վերջինս իր կնոջը հայտնել է հետեւյալը. «Ուշանում եմ, կգամ փորձարկումներից հետո»։
Դեկտեմբերի 4,5 եւ 6-ին Սպիտակ-Կիրովական շրջանում որոտացին հզոր պայթյուններ՝ առաջացնելով 3-4 բալանոց երկրաշարժեր, դեկտեմբերի 7-ին՝ ժամը 10.30-ին թուրք բանվորները, որոնք աշխատում էին Արփա գետի աջ ափին, որը մոտ է Լենինականին, թողեցին իրենց աշխատանքները եւ հեռացան տարածքից։
1988-ի դեկտեմբերի 7-ին ժամը 11-ին Սպիտակի մոտ տեղակայված ռազմաբազայի զինվորներից մեկը դաշտում կաղամբ հավաքող գյուղացիներին ասել էր. «Արագ գնացեք, շուտով սկսվելու են փորձարկումները»։
Ժամը 11.41-ին Սպիտակ քաղաքի եւ Նալբանդ գյուղի շրջակայքում 10-15 վայրկյան տարբերությամբ որոտաց երկու հզոր պայթյուն, որից Նալբանդի գյուղացիներից մեկը վեր էր շպրտվել էլեկտրասյան բարձրության։ Գետինը տեղաշարժվել էր, գետնի տակից 100 մետրանոց կրակի ու ծխի սյուն էր բարձրանում։
Լենինականում փլուզվել էին շենքերի 75 տոկոսը. դրանցից մի մասը առաջին պայթյունից հետո պտտվել էին իրենց առանցքի շուրջը, երկրորդից հետ՝ հետ պտտվել, այնուհետեւ «նստել»՝ գետնի տակն անցնելով 2-3 հարկի բարձրությամբ։
Մանրամասները՝ onpress.info կայքում։