տուն Լուրեր Ինչպե՞ս խուսափել թոքաբորբով հիվանդանալուց

Ինչպե՞ս խուսափել թոքաբորբով հիվանդանալուց

136
0

Անդրանիկ ոսկանյան

Նոյեմբերի 12-ը թոքաբորբի դեմ պայքարի միջազգային օրն է:  ՀՀ ԱՆ գլխավոր թոքաբան Անդրանիկ Ոսկանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեց Հայաստանում թոքային հիվանդությունների տարածման մասին:

Աշխարհում տարեկան թոքաբորբով հիվանդանում է 850 մլն մարդ, որից 7 միլիոնը մահանում են: Ավելի շատ հիվանդանում են մինչև 5 տարեկան երեխաները, տարեկան 1,5 մլն երեխա մահանում է այդ հիվանդությունից: Պատճառը սխալ ախտորոշումն է:

Մասնագետը հիշեցնում է՝  թոքաբորբի հիմնական ախտորոշումը ռենտգենյան հետազոտությունն է, խորխի և արյան ընդհանուր անալիզը:
Թոքաբանը հավաստիացնում է՝ թոքաբորբը  բուժելի հիվանդություն  է, պարզապես պետք է ժամանակին ուշադրություն դարձնել խնդրին, դիմել բժշկի, ստանալ ստացիոնար բուժում: Հիվանդությունը կանխարգելելու համար պետք է պատվաստվել:

Ինչ վերաբերում է Հայաստանում հիվանդության տարածվածությանը, մասնագետի խոսքով,  ցուցանիշներն այնքան մտահոգիչ չեն` այլ երկրների ցուցանիշների  համեմատությամբ:  Հիվանդության հիմնական տարածման պատճառը  բանախոսը համարում է օդի աղտոտվածությունը, ծխախոտի տարածվածությունը, հիգիենան չպահպանելը: