տուն Լուրեր Ինչպե՞ս խնամել մաշկը տարվա տարբեր եղանակներին. պարզաբանում է մասնագետը

Ինչպե՞ս խնամել մաշկը տարվա տարբեր եղանակներին. պարզաբանում է մասնագետը

102
0

մաշկ

Մաշկը խնամք է պահանջում  տարվա ցանկացած եղանակին: Խնամքի անհրաժեշտությունը բարձրանում է հատկապես ձմռանը, երբ մաշկը դառնում է առավել զգայուն:

«Խնամքը սկսելուց առաջ պետք է հասկանալ, թե ինչ տեսակի մաշկի հետ գործ ունենք: Կարելի է առանձնացնել մաշկի հետևյալ տեսակներըˋ չոր, կայուն, ճարպոտ և պրոբլեմատիկ: Դրանք բոլորն էլ խնամքի կարքի ունեն, հատկապես ձմռանը, երբ մաշկի ցրտահարման վտանգը մեծանում է, որովհետև ցրտի պատճառով բոլոր տիպի մաշկերը դառնում են անկայուն և անգամ դիմահարդարումը  հեռացնելու միջոցները պետք է ճիշտ ընտրել: Դրանք չպետք է պարունակեն սպիրտ,  խոնավեցնող քսուքներ: Եթե մարդ օգտագործում է խոնավեցնող քսուքներ, ապա խորհուրդ է տրվում այն քսել տանից դուրս գալուց կես ժամ առաջ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց բժիշկ-կոսմետոլոգ, մաշկաբան Լիլիթ Հարությունյանը:

Բանախոսը նկատեց, որ չոր, զգայուն և տարիքային մաշկի համար բացի խոնավեցնող քսուքներից, անհարժեշտ է օգտագործել  սնուցող և ճարպաթթուներով հարուստ քսուքներ:  Ճարպոտ և պրոբլեմատիկ մաշկի դեպքում վիճակը փոքր-ինչ այլ է: Այս դեպքում մասնագետը խորհուրդ չի տալիս հագեցած ճարպաթթու պարունակող քսուքներ օգտագործել, փոխարենը կարելի է օգտագործել վիտամին E, D, իսկ լայնացած անոթների դեպքում նաև վիտամին  C և K պարունակող քսուքներ:

«Ճարպոտ մաշկի դեպքում խորհուրդ է տրվում օրը  երկու անգամ դեմքը լվանալ ճիշտ քսուքներով, որոնք պարունակում են մրգաթթուներ: Դրանք նպաստում են ծակոտիների քչացմանը, իսկ եթե մաշկը պրոբլեմատիկ է, պետք է նախ պատճառը պարզել: Հաճախ խնդիրները առաջանում են հորմոնալ և միկրոֆլորային խանգարումների արդյունքում, այս դեպքում  առաջացած, աղիներում միկրոֆլորայի խանգարման արդյունք լինել: Այս դեպքում անհրաժեշտ է անցնել բժշկական հետազոտություն, որից հետո նոր կարելի կլինի բուժում առաջարկել»,-նկատեց բանախոսը:

Ինչ վերաբերում է դեռահասների շրջանում տարածված մաշկային խնդիրներին, ապա մասնագետը նշեց, որ դեռահասների դեպքում համար առաջին խնդիրը ցանի խնդիրն է, որը մեծամասամբ առաջանում է հորմոնալ դիսբալանսի պատճառով: Այս դեպքում մաշկը սկսում է ցանով և բշտիկներով պատվել:

 

Վարդուհի Ստեփանյան