տուն Լուրեր Ինչպե՞ս ստանալ Պաշտպանի աջակցությունը՝ ընտանիքում բռնության խնդիրներով

Ինչպե՞ս ստանալ Պաշտպանի աջակցությունը՝ ընտանիքում բռնության խնդիրներով

124
0

Հրապարակվել է ընտանիքում բռնության խնդիրներով Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը ստանալու վերաբերյալ իրազեկող ուղեցույցներ հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն լեզուներով։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:

Ուղեցույցը պատրաստվել է նաև բրայլյան գրով և իրազեկում է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի դրույթները։

Մասնավորապես, ո՞րն է համարվում ընտանիքում բռնություն, պաշտպանական ի՞նչ միջոցներ կարող են կիրառվել ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության նպատակով և այլն։