տուն Լուրեր Ինչպե՞ս պայքարել քաղցկեղի դեմ. պարզաբանում է բժիշկը

Ինչպե՞ս պայքարել քաղցկեղի դեմ. պարզաբանում է բժիշկը

138
0

229

Քաղցկեղի պատճառ կարող է լինել ինչպես գենը, այնպես էլ մի շարք արտաքին պատճառներ: Այսօր լրագրողների հետ հադիպման ժամանակ Հայ ամերիկյան բժշկական կենտրոնի բժիշկ-ռադիոլոգ Հովհաննես Վարդևանյանը խոսեց քաղցկեղի կանխարգելման ճանապարհներից:

«Միայն մի պատճառ նշել քաղցկեղի առաջացման համար, սխալ է, որովհետև դրա առաջացման վրա ազդում են մի շարք գործոններ, ինչպես, օրինակ, ծխելը և խմելը, որոնք նպաստում են հիվանդության զարգացմանը»,-նշեց բանախոսը:

Հիվանդության կանխարգելման գործում բժիշկը հատկապես կարևորեց գինեկոլոգի հետ տարվող ճիշտ աշխատանքը:    «35 տարին լրանալուց հետո, յուրաքանչյուր կին տարին կամ երկու տարին մեկ անգամ պետք այցելի բժշկի և անցնի մամոգրաֆիա: 50 տարեկանից հետո կանայք ավելի հաճախˋ տարին մեկ անգամ, պետք է այցելեն բժշկի: Սա թույլ կտա ժամանակին տեսնել և կանխել հիվանդությունը: Այցելուները հաճախ դիմում են այն ժամանակ, երբ զգում են որոշակի կոշատցումներ, մինչդեռ կոշտացումներ նկատվում են քաղցկեղի երկրորդ էտապում, ուստի պետք է պարբերաբար հետազոտվել հիվանդության դեմը ժամանակին առնելու համար»,-նկատեց բժիշկը:

Վերջինս նկատեց, որ քաղցկեղի դեմ կարելի է պայքարել նաև առողջ ապրելակերպ վարելով և ճիշտ սնվելով: Բժիշկը խորհուրդ տվեց օրը 100 գրամ կարմիր գինի, սոխ, սխտոր, լոլիկ օգտագործելˋ այս ամենի հետ չմոռանալով որոշակի պարբերականությամբ պրոֆիլակտիկ ստուգումների այցելել:

 

Վարդուհի Ստեփանյան