տուն Լուրեր Ինչպե՞ս են պատժելու ընտրակաշառք բաժանողին. նոր օրինագիծ՝ ԱԺ-ում

Ինչպե՞ս են պատժելու ընտրակաշառք բաժանողին. նոր օրինագիծ՝ ԱԺ-ում

61
0

Թերթերից մեկն այսօր գրել է, որ իշխանությունը քաղաքական կոռուպցիայի, վարչական ռեսուրսի դեմ  օրինագիծ է ընդունելու մինչեւ հաջորդ ընտրությունները: Araratnews.am-ը արդարադատության նախարարությունից հետաքրքրվեց՝  նախարարությունը հավաստի համարո՞ւմ է այս տեղեկությունները:  Ի պատասխան մեր հարցման՝ նախարարությունից տեղեկացրին, որ 2016-2017-ին  քրեականացվել է ապօրինի հարստացումը, սահամանափակվել է  պաշտոնյաների կանխիկ դրամով գործարքներ կատարելու հնարավորությունը,  ընդլայնվել է հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող պաշտոնատար անձանց շրջանակը, բարձրաստիճան պաշտոնատար անձանց համար  ներդրվել է շահերի հայտարարագրման ինստիտուտը:

Նախարարությունը նաև տեղեկացրել է, որ այս տարվա գարնանը ստեղծվելու է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որը, ի թիվս մի շարք գործառույթների, հետևելու է նաև բարձրաստիճան պաշտոնատար անձանց անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնատար անձանց, բացառությամբ պատգամավորների, դատավորների և դատախազների, էթիկայի կանոնների, իրավիճակային շահերի բախման կարգավորումների պահպանմանը:

Ազգային ժողովում է  ՀՀ ընտրական օրենսգրքում և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթն ուղղված է հիմնականում վարչական ռեսուրսի չարաշահման դեպքերի բացառմանը: Նախագծերի համաձայն՝ արգելվում է  նախընտրական քարոզչության նպատակով ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված  միջոցների,  նյութական ու մարդկային ռեսուրսների օգտագործումը: Օրենքի պահանջի խախտման դեպքերի համար նախատեսվում է վարչական և քրեական պատասխանատվություն՝ ելնելով խախտման բովանդակությունից:  Իրական կամ ենթադրյալ ազդեցությունը շահադիտական նպատակով օգտագործելու հանցակազմն ամբողջովին համապատասխանեցվել է միջազգային չափանիշներին՝ այս առումով ապահովելով քաղաքական կոռուպցիայի լիարժեք կանխարգելումը:

Սոնա Դավթյան