Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանն ասում է, որ ՓՄՁ-ների ներկայացուցիչների բողոքի մասին կանխատեսել էր դեռևս ամռանը, երբ ասում էր, որ շրջանառության հարկի իջեցումն ու փաստաթղթային ապահովությունն առաջացնելու է դժգոհություն:
«Բոլոր դեպքերում, իշխանությունները ևս հասկանում են, թե նման փոփոխությունը ինչ պրոբլեմներ կարող է առաջացնել: Իշխանությունները հնարավորինս ձգտելու են խուսափել այդ բախումից»,- նշում է նա:
Ըստ տնտեսագետի` չի կարելի 40 հազ. մարդու հետ հակադրվել:
«Հնարավոր է, օրենքը չփոխվի, բայց ինչ վերաբերում է զիջումներին՝ այդ տեսանկյունից փոփոխություններ կլինեն»,- նշում է նա:
Տնտեսագետը կարծում է, որ շրջանառության հարկի մասին օրենքում փոփոխությունները միանշանակ կխոցեն փոքր և միջին ձեռնարկությունները:
«Մարդը, ենթադրենք, այն ժամանակ ուներ X ապրանքացանկ, հիմա փաստաթղթաշրջանռության չաշխատելու պարագայում, երբ մեկը իրեն ապրանք է տալիս առանց փաստաթղթի, նա ստիպված է չգնել, ու նրա ապրանքացանկը կկրճատվի: Հետևաբար` կպակասի նաև իր եկամուտը»,- նկատում է Վիլեն Խաչատրյանը: