տուն Լուրեր Ինչպե՞ս է անցել հնդիկ աստղերի համերգը Երևանում. բացառիկ կադրեր

Ինչպե՞ս է անցել հնդիկ աստղերի համերգը Երևանում. բացառիկ կադրեր

127
0

Հուլիսի 4-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացել էր հայ-հնդկական համերգը, որին մասնակցել են «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող հնդկական հայտնի «Մերժվածը» հեռուստասերիալի դերասանները` Ռաշամի Դեսան (Տապասիան),  Թինա Դատտան (Իչա), Գաուրավ Չոպրան (Ռաթոր), Մրունալ Ջային (Ակաշ) և այլք:

Նրանց հետ միասին բեմին հանդես են եկել նաև հայ հայտնի դերասաններն ու երգիչները:

Համերգի ընթացքում հայ երկրպագուները ամեն վայրկյան ձգտում էին բեմ բարձրանալ և սելֆիներ անել հնդիկ դերասանների հետ: Ոգևորությունը շատ մեծ է եղել՝ երկրպագուները պահը բաց չէին թողնում հնդիկ աստղերին գրկելու, համբուրելու և այլն:

Հանդիսատեսը նաև անվտանգության աշխատակիցների հրահանգներին չէր ենթարկվում` առաջանում էր հրմշտոց:

Մանրամասները` տեսանյութում: