տուն Լուրեր Ինչպե՞ս աշխատեցին ԶԼՄ-ներն այս օրերին

Ինչպե՞ս աշխատեցին ԶԼՄ-ներն այս օրերին

109
0

10847822_813077622064260_1571236815120162014_n

«Սահմանում կատարվող իրադարձությունների մասին ապատեղեկատվությունը ես կբաժանեմ երկու տարբեր խմբերի. 1-ինը՝ Ադրբեջանի կողմից տարածվող կեղծ, ստահոդ լուրեր, 2-րդը  պայմանական կանվանենք՝ պղտոր ջրում ձուկ որսացող կայքեր և այլ ԶԼՄ-ներ, որոնց մի մասն ունի ակնհայտորեն հայկական ծագում, գտնվեցին մարդիկ, ովքեր ստեղծված իրավիճակը փորձում են օգտագործել սեփական շահերի համար»,- թեմային լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ «Մեդիամաքս» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը և հավելեց, որ դեպքերի հենց առաջին օրը հրապարակել են կայքերի «ամոթի» ցուցակ և խորհուրդ է տրվել այդ կայքերից չօգտվել:

Պարոն Ալավերդյանը նաև նշեց, որ հատկապես՝ այս օրերին, տարբեր տեսանյութեր էին հայտնվում համացանցում, որոնք ոչ մի կապ չունեին կատարվող իրադարձությունների հետ և այլ տեղերում էին արված.«Նման բաներն էմոցիոնալ այս դաշտում շատ արագ են տարածվում,  դրանց տարածման կանխումը կարելի է կատարել ընդամենը մեկ ձևով. մարդիկ պետք է իրար տեղեկացնեն, զգուշացնեն, որ տվյալ տեսանյութերը չեն համապատասխանում իրականությանը»:

Բանախոսի խոսքով՝ տեղեկատվական դաշտում որքան շատ լինի ճիշտ ինֆորմացիան, այնքան քիչ տեղ կմնա ապատեղեկատվությանը.«Կա տեղեկատվական դաշտ, որտեղ հակառակորդի տեղեկատվական գրոհները հետ մղելու համար անհրաժեշտ է այդ տեղեկատվական դաշտը հագեցնել հավաստի, ստուգված և ճշմարիտ տեղեկատվությամբ: Ապատեղեկատվության դեմ պայքարի միակ միջոցը դա է»:

Ինչ վերաբերում այս իրավիճակում է ՏՏ մասնագետների պատրաստվածությանը՝ Ալավերդյանը նշեց.«Տարիներ շարունակ նաև մեր տեղեկատվական անվտանգության մասնագետներն են պատրաստվել այս դեպքերին, որովհետև բոլորը գիտեին, որ վաղ թե ուշ նման բան տեղի է ունենալու, և անմիջապես, կարծում եմ առանց խուճապի, արձագանքեցին կատարվածին:

Այժմ մեդիադաշտի մասին՝ ես ուղղակի հիացած եմ հիմնական խաղացողներով, նույնիսկ նրանցով, որոնց մեկ շաբաթ առաջ մեր մասնագիտական խմբերում շատ անխնա քննադատում էինք: Ենթադրում եմ այս պահին իրենց մոտ քաղաքացիական ինչ-որ դիրքորոշում արթնացավ, գուցե սկսեցին հասկանալ, որ նման իրավիճակները չի կարելի օգտագործել անազնիվ գործողությունների համար»: