Ազգային ժողովում նիստերի ժամանակ պատգամավորները շատ հաճախ զբաղվում են իրենց բջջային հեռախոսներով: Հայտնի է, որ նրանց մեծ մասը նիստերի ժամանակ դահլիճում ձանձրանում է: Ձանձրանում են հիմնականում խորհրդարանում մեծամասնություն կազմող «Հանրապետական» խմբակցության պատգամավորները: Բայց քանի որ հենց հանրապետականները պետք է նիստում որոշակի ներկայություն ապահովեն՝ չէ՞ որ ԱԺ ղեկավարությունն այդ կուսակցությունից է, հենց նրանք են ամենաշատը ձանձրանում: Մյուս խմբակցությունների պատգամավորները դահլիճում ներկայություն ապահովելու պարտավորվածություն չունեն, նրանք կարող են նիստերին մասնակցել, երբ հարկ համարեն, կամ երբ իրենց հետաքրքրող հարց է քննարկվում:
Իսկ ՀՀԿ-ականներն ԱԺ-ում պարտադրված ներկայություն ապահովելու ընթացքում որպեսզի շատ չձանձրանան, շատ հաճախ իրենց բջջային հեռախոսներով են զբաղվում՝ խաղում են, հաղորդագրություններ գրում և ստանում, երբեմն էլ ինչ-որ բան կարդում: Երբեմն, օրինակ, նախագծերի քննարկման ժամանակ բուքմեյքերական գրասենյակների կայքեր են մտնում, խաղադրույքները ստուգում կամ խաղադրույք կատարում, ինչպես մի անգամ լրագրողները նկատել էին Սամվել Ֆարմանյանի դեպքում:
Շարունակությունն՝ այստեղ: