տուն Լուրեր Ինչով է զբաղվում Քոչարյանը բանտում և ինչ պայմաններում է ապրում

Ինչով է զբաղվում Քոչարյանը բանտում և ինչ պայմաններում է ապրում

127
0

ՀՀ երկրորդ նախագահ, սահմանադրական կարգը տապալելու համար «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում (ԱԱԾ մեկուսարան) գտնվող Ռոբերտ Քոչարյանն իր կալանքը կրելու ընթացքում զբաղվում է սպորտով և յոգայով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նրա փաստաբաններից Արամ Օրբելյանը, նշելով, որ Քոչարյանի խուցը սովորական, փոքր, մեկտեղանոց խուց է:

«Շարունակում է սպորտով զբաղվել։ Օրվա ընթացքում շուրջ 1 ժամ սպորտդահլիճում և սենյակի ներսում յոգայով զբաղվելու հնարավորություն ունի, քանի որ սենյակի չափերը թույլ չեն տալիս այլ սպորտաձևով զբաղվել»,– ասաց Օրբելյանը։

Արամ Օրբելյանը դժգոհեց նաև այն հանգամանքից, որ Քոչարյանին չեն կարողացել սնունդ ուղարկել՝ կապված ոչ աշխատանքային՝ տոն օրերի հետ:  Փաստաբանը դա բացատրեց նրանով, որ հանձնուքների փոխանցումը կալանավայրում կազմակերպվել է միայն 2 օր` դեկտեմբերի 29-ին և հունվարի 5-ին։

«Հանձնուքները հնարավոր է եղել հանձնել միայն այդ երկու օրերին։ Դա չի վերաբերում միայն պարոն Քոչարյանին, այլ ընդհանրապես բոլոր այն անձանց, որոնք պահվում են «Կենտրոն» ՔԿՀ-ում»,- ասաց նա, նշելով, որ դիմելու են Մարդու իրավունքների պաշտպանին:

Քոչարյանը զրկված է նաև հարազատներին տեսակցելու հնարավորությունից: