«Ժառանգություն» կուսակցությունը մերժեց նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը եւ որոշեց չգնալ Բաղրամյան 26՝ սահմանադրական բարեփոխումների շուրջ քննարկումների։ Այս մասին քիչ առաջ Araratnews.am-ին հայտնեց կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Վերջինիս փոխանցմամբ՝ հիմնական պատճառն այն է, որ չեն ընդունվել նախորդ հանդիպումից հետո կուսակցության ներկայացրած առաջարկները:
«Սերժ Սարգսյանի հետ նախորդ հանդիպումից հետո մեր առաջարկություններից որևէ մեկն, ըստ էության, չընդունվեց. դա է հրավերը մերժելու գլխավոր պատճառը»,- պարզաբանեց կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Հիշեցնենք՝ Սերժ Սարգսյանի հետ արդեն հանդիպումներ են ունեցել «Բարգավաճ Հայաստան», Հայ Յեղափոխական Դաշնակցություն, «Օրինաց երկիր» կուսակցությունները։ Հայ ազգային կոնգրեսը եւս մերժել էր հրավերը։