«3,5 տոկոսից 1 տոկոս են դարձնում հարկը ու փոխարենը պահանջում փաստաթղթեր, որոնք անհնար է ձեռք բերել»,- araratnews.am-ի հետ զրույցում, խոսելով «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունից, ասաց է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վարդան Բոստանջյանը:
Անդրադառնալով օրենքի կասեցմանը` Վարդան Բոստանջյանը նշեց, որ դա կապված էր հոկտեմբերի 10-ի հանրահավաքի հետ.
«Հոկտեմբերի 10-ի հանրահավաքին կմասնակցեին բոլոր նրանք, ովքեր այս որոշմանը դեմ էին, այսինքն`դա ևս պատճառ կլիներ, որ Ազատության հրապարակում մարդկանց թիվը մեծանար, և իշխանությունը որոշեց ժողովրդին կրկին խաբել»,-ասաց Բոստանջյանն ու նկատեց` վարչապետի այս քայլը մարդկանց հանրահավաքին մասնակից չդարձնելու համար էր: