ՀՀ արտգործնախարարի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում մեկնաբանել է, թե ինչու ԱՄՆ-ում չկայացավ Փաշինյան-Թրամփ հանդիպումը։
«Հանդիպումը տեղի չունեցավ ԱՄՆ-ի ու Հայաստանի ղեկավարների օրակարգերի սղության պատճառով», — ասաց Տիգրան Բալայանը:
Բալայանը նաև ասել է՝ երկու երկրների ղեկավարների հանդիպման նախապատրաստական աշխատանքները շարունակվում են:
Սոնա Դավթյան