Պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանից այսօր Araratnews.am-ը հետաքրքրվեց, թե ինչու Սերժ Սարգսյանը ստորագրեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը՝ առանց ուսանողների առաջարկները հաշվի առնելու, առավել եւս, որ ուսանողների հետ կլոր սեղան-քննարկումը չի ավարտվել:
Հիշեցնենք՝ ուսանողները դժգոհել էին այս օրենքից, քանի որ խիստ սահմանափակում է տարկետման իրավունքը, որի պատճառով կտուժի գիտությունը: Իշխանությունը նախաձեռնել էր քննարկում ուսանողների հետ եւ խոստացել՝ եթե համոզիչ փաստարկներ ներկայացնեն, որ տարկետման իրավունքի խիստ սահմանափակումը խանգարում է գիտության զարգացմանը, ապա օրենքը հետ կվերցնեն: Ուսանողները խոստացել էին առաջարկներ ներկայացնել: Ավելի ուշ մեզ հետ զրույցում նրանց բողոքը համակարգող Դավիթ Պետրոսյանն ասել էր, որ երկու առաջարկ արդեն ներկայացրել են:
Ի պատասխան Արտակ Զաքարյանը հիշեցրեց՝ կլոր սեղան-քննարկման ժամանակ ասել են, որ օրենքը չի փոխվելու: «Ունենք աշխատանքային խումբ, որն այսօր էլ աշխատում է երիտասարդների հետ»,- ասաց պրն Զաքարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Սոնա Դավթյան