«Նոր Սահմանադրության դրույթների իրագործման համար համագործակցությունն անխուսափելի էր, դա է թելադրում նաեւ պառլամենտական համակարգը: Եվ այդ դատարկախոսները, որոնք դատարկություն են համարում համագործակցությունը, տարիների ընթացքում իրենք էլ պետք է համագործակցության գան», — այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` պատասխանելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի քննադատություններին:
Վահրամ Բաղդասարյանի խոսքով` կուլիսային բանակցություններն այսուհետև բացահայտ են լինելու:
Հարցին` Դաշնակցությա՞ն հետ են եղել կուլիսային բանակցություններ, Վահրամ Բաղդասարյանն ասաց` ընդհանրապես բոլորի կուլիսային բանակցությունները դառնալու են բացահայտ:
«Ուզում եք ասել, որ Նիկոլ Փաշինյանի հետ եւս համագործակցո՞ւմ եք», լրագրողի այս հարցին ՀՀԿ խմբկացության ղեկավարը նշեց. «Լինում են դեպքեր, երբ օրենքների հետ կապված համագործակցում ենք նաեւ Նիկոլ Փաշինյանի հետ: Ինչո՞ւ պետք է Նիկոլ Փաշինյանի պես բանիմաց գործչի հետ բանակցություն չվարեմ կամ Զարուհի Փոստանջյանի եւ մյուսների հետ»:
Մանրամասները` տեսանյութում: