տուն Լուրեր Ինչո՞ւ Հայ եկեղեցին կողմ չէ դիակիզարանների կառուցմանը

Ինչո՞ւ Հայ եկեղեցին կողմ չէ դիակիզարանների կառուցմանը

252
0

7f0de0cc3828aef91a7f59598a5ec8b6

Արման սարկավագ Սաֆարյանն ասում է, որ Հայ Առաքելական եկեղեցուˋ դիակիզմանը դեմ լինելը ոչ թե նյութականի, այլ ժողովրդի մտավոր արժեքների, պատկերացումների հետ է կապված, որը ձևավորել է քրիստոնեությունը:

«Հայաստանի բնակչության 97 տոկոսը հայեր են, ովքեր տեսել են քրիստոնեական ծիսակարգը, այդ է պատճառը, որ դիակիզարանների կառուցումը չի ֆինանսավորվում: Մենքˋ հայերս, արդեն բավական փոխզիջումների ենք գնացել հայեցի արժեհամակարգի մեջ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:

Ըստ սարկավագիˋ եթե մենք ունենանք դիակիզարան, հնարավոր է, ունենանք նաեւ այլ խնդիրներ:

«Մինսկում օրական մահանում է միջինը 43  մարդ, նրանց մեծ մասը դիակիզվում են: Այդ գործընթացից առաջանում է սնդիկաթթու, որը բավական թունավոր է: Պատկերավոր ասելու համար ասեմ, որ այդ նյութը մկնդեղից ավելի թունավոր է: Եթե բոլոր մահացածներին դիակիզեն, այդ քաղաքում լուրջ խնդիրներ կարող են առաջանալ»,- նշեց նա:

Հայ Առաքելական եկեղեցու սպասավորը համաձայն չէ նաև, որ դիակիզումն ավելի մատչելի է: Օրինակ է բերում. Լոնդոնում մեկ մարդու դիակիզման համար անհարժեշտ է 2000 դոլար, իսկ սափորն արժե միջինը 800 դոլար:

Հայաստանում տեղի սահմանափակ լինելու հետ կապվածˋ նա համոզված էˋ ժողովուրդը ոչ թե տեղ չունի, այլˋ լավ տեղ չունի:

Դիտարկմանը, թե գերեզմանների տեղի սղություն կա, քանի որ արդեն հնագույն գերեզմանների տեղում են հուղարկավորություններ կատարում, սարկավագն ասաց, թե քրիստոնեական եկեղեցում կա կանոնագիրք, որով թույլատրվում է 15- 20 տարվա հնության գերեզմաններում կրկին հուղարկավորել: