տուն Լուրեր Ինչո՞ւ ենք խոզերին ամեն տարի նույն ուղղությամբ ուղարկում՝ իմանալով, որ վարակված հետ...

Ինչո՞ւ ենք խոզերին ամեն տարի նույն ուղղությամբ ուղարկում՝ իմանալով, որ վարակված հետ են գալու

127
0

Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձ եղավ Տավուշի մարզում հիվանդությունների պատճառով մեծ թվով խոզեր սատկելուն, ինչը գնանկման պատճառ է դարձել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ի պատասխան նշեց, որ վնասը գնահատելու համար ընթացակարգ կա։

«Քանի տարի ենք այդ պատմությունը լսում․ ամեն տարի նույն օրերին այդ հարցը ծագում է մեզ մոտ, և արդյո՞ք ինքներս մեզ հարց չենք տալիս, գուցե ինչ-որ բան սխա՞լ ենք անում։ Ես տենց գարուն և աշուն չեմ հիշում, որ այս խնդիրը չառաջանա։ Հայաստանում արտադրվող մսի տեսակներից ոչխարի միսը ամենամրցունակ ապրանքն է։ Էսօր Հայաստոնում, ակնհայտ է, որ խոզի միսը ու տավարի միսը պակաս մրցունակ են։ Հիմա հարց՝ ինչո՞ւ է այդպես։ Ասենք, ենթադրենք՝ մենք խոզերին բաց ենք թողնում անտառում մի ուղղությամբ, էդ խոզերը վարակված հետ են գալիս և սատկում են։ Մենք հաջորդ տարի խոզերին էլի նույն ուղղությամբ ենք ուղարկում։ Ես հարց եմ տալիս՝ ինչո՞ւ ենք էդ խոզերին ամեն տարի նույն ուղղությամբ ուղարկում, հաստատ իմանալով, որ վարակված հետ են գալու։ Գուցե դրա մեղավորը իրոք կառավարությունն է, որ խորհուրդներ չի տալիս և սերտ չի աշխատում։ Պետք է բոլոր հարցերը վերանայենք»,- ասաց վարչապետը։