տուն Լուրեր Ինչո՞ւ են ծնողները երեխաներին տանում գիշերօթիկ հաստատություններ

Ինչո՞ւ են ծնողները երեխաներին տանում գիշերօթիկ հաստատություններ

208
0

05.04.8

Հայաստանում մանկատներում հայտնված երեխաների թվի, ծնողազուրկ երեխաների պաշտպանության ոլորտում առկա իրավական և սոցիալական խնդիրների, թրաֆիքինգի դեպքերի մասին այսօր լրագրողների հետ զրույցում խոսեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Ընտանիքի և երեխաների հիմնահարցերի վարչության պետ Գեղանուշ Գյունաշյանը:

Գեղանուշ Գյունաշյանը նախ շնորհավորեց բոլոր մանուկներին՝ իրենց պաշտպանության օրվա կապակցությամբ, և մեջբերում արեց «Փոքրիկ Իշխան»-ից՝ բոլորս մանկությունից ենք գալիս: «Անկախ երեխաների գտնվելու վայրից՝ դա կլինի ընտանիք, մանկատուն կամ գիշերօթիկ՝ երեխաները բոլորինս են, և մենք բոլորս պետք է աջակցենք ու խնամենք նրանց: Սակայն, միայն սևեռվել մանկատներում և գիշերօթիկներում գտնվող երեխաների վրա՝ սխալ է: Հայաստանում 30 տոկոս աղքատություն կա, եթե մտնենք այս 30 տոկոս աղքատ ընտանքիներ, ապա ինչպիսին պետք է լինի երեխաների վիճակը»:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում 2012թ-ից սկսվել է բարեփոխումների փուլ, հայտնեց Գեղանուշ Գյունաշյանը: «Մենք փորձում ենք ամեն բան անել, որ հասկանանք, թե որն է պատճառը, որ ծնողները իրենց երեխաներին ուղարկում են մանկատներ ու գիշերօթիկներ: Հիմնականում հաշմանդամություն ունեցող երեխաներին են բերում մանկատներ: Սակայն, սա արվում է մեծ մասամբ այն պատճառով, որ նրանց բնակության վայրում հաշմանդամություն ունեցող երեխաների խնամքի կենտրոններ չկան: Այսպես ծնողները չգիտեն, թե ինչպես պետք է խնամեն իրենց երեխաներին»:

Տղամարդիկ հեռանալով Հայաստանից և հետ չվերադառնալով՝ մայրերին դնում են շատ ծանր կացության մեջ, շեշտեց Գեղանուշ Գյունաշյանը: Մայրերը պետք է և´ աշխատեն և´ խնամեն իրենց երեխաներին: Գիշերօթիկների հագեցվածության պատճառներից մեկն էլ ընտանիքների այս խնդիրնենրն են: Հայաստանում կան 28 գիշերօթիկ դպրոցներ:

Անցած տարիների համեմատությամբ՝ պակասել է Գավառի մանկատան երեխաների քանակը, հայտնեց Գեղանուշ Գյունաշյանը: Սա բացատրվում է կապով, որը մանկատները այժմ պահում են երեխաների և նրանց կենսաբանական ծնողների հետ: Անցած տարվա ընթացքում Գավառի մանկատնում խնամվում էր 131, իսկ այժմ՝ 65 երեխա: