տուն Լուրեր Ինչո՞ւ են մեծ թվով ոստիկաններ գնում Գյումրի

Ինչո՞ւ են մեծ թվով ոստիկաններ գնում Գյումրի

172
0

timthumb

Այսօր մեծ թվով ոստիկանության ծառայողներ գնում են Գյումրի: Այս մասին տեղեկությունները չհերքեցին Ոստիկանության մամլո ծառայությունից:  Araratnews-ի հետ զրույցում Արմեն Մալխասյանը հայտնեց նաև, որ ոստիկանները գնում են Գյումրի՝ իրենց ծառայակից ընկերներին փոխարինելու համար:

«Ոչ մի արտառոց դեպք կամ շարժ չկա ներկա պահին Գյումրիում: Ամեն ինչ հանդարտ ու խաղաղ է: Ուղղակի իրենց ծառայակիցներին փոխարինելու համար են գնում ոստիկանության ծառայողները»,- հայտնեց Արմեն Մալխասյանը: