տուն Լուրեր Ինչո՞ւ է պետք Սուրբ Զատիկի տոնի ձվերը ներկել միայն կարմիր գույնով

Ինչո՞ւ է պետք Սուրբ Զատիկի տոնի ձվերը ներկել միայն կարմիր գույնով

878
0

g_image

Մեծ Պահքի և Սուրբ Հարության տոնի խորհուրդի, զատկական ուտեստների, երիտասարդների մասնակցությունը և ներուժը հոգևոր կյանքում թեմաներով այսօր լարգրողների հետ զրույցում խոսեցին Արարատյան Հայրապետական թեմի Նուբարաշեն համայնքի հոգևոր հովիվ Տեր Նիկողոս քահանա Հովհաննիսյանը և Արարատյան Հայրապետական թեմի Արարատ երիտասարդաց միության անդամ Տաթև Զախարյանը: «Մեծ Պահքի գերագույն նպատակը ոչ թե չուտել որոշակի սննդամթերքներ, այլ պետք է մենք հոգու պահք պահենք՝ չվիճենք, չստենք, չգողանանք»,- հայտնեց հովիվը:

Կիրակի օրը, ժամը 19:30-ին Սուրբ Սարգիս եկեղեցու մոտից Արարատ երիտասարդաց միությունը միասնական խաչի տեսքով քայլելու է դեպի հրապարակ, հայտնեց Տաթև Զախարյանը: «Մենք ամեն տարի արդեն տոներից առաջ խաչերթ ենք ունենում, որը ավելի միավորում է մեզ: Երիտասարդները շարականներով, աղոթքներով ու երգերով քայլելու են և Հանրապետության Հրապարակում խաչ են ձևավորելու»:

Զատիկը պետք է նշել գունավորած ձվով, ձկով, բրնձով փլավով, ինչպես նաև կանաչեղենով, հայտնեց Տեր Նիկողոս քահանա Հովհաննիսյանը: «Ձուն պետք է ներկել բացառապես կարմիր գույն, որովհետև դա խորհրդանշում է Տիրոջ թափած արյան: Սեղանին դրված գինին ևս խորհրդանշում է Քրիստոսի արյունը: Ինչո՞ւ ձուկ, որովհետև Հիսուս Քրիստոսը ձկնորսությամբ էր զբաղվում: Բրնձով փլավը խորհրդանշում է մեր երկրագնդում ապրող բոլոր մարդկանց, իսկ չամիչները՝ հավատացյալներին, որոնք այնքան քիչ են»: