տուն Լուրեր Ինչո՞ւ է ներկա սերունդն ավելի ագրեսիվ. պարզաբանում է Կարինե Նալչաջյանը

Ինչո՞ւ է ներկա սերունդն ավելի ագրեսիվ. պարզաբանում է Կարինե Նալչաջյանը

127
0

Կարինե-Նալչաջյան1

«Մենք կանգնած ենք մի սերնդի առջև, որտեղ ուժեղ, կարող  և ազդեցիկ լինելու ամբողջ պատկերը դաժան և բթամիտ լինելու հետ է կապված»: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց հոգեբան Կարինե Նալչաջյանը: Վերջինս մտահոգություն հայտնեց այսօրվա սերնդի վարքագծային մոդելների վերաբերյալˋ շեշտելով, որ սերունդն ավելի ագրեսիվ են դարձել:

«Վերջին դեպքերը, հատկապես ռազմական ինստիտուտում տեղի ունեցածը, շատ մտահոգիչ է: Մարդիկ հարցեր լուծելու համար կարող են չորս հոգով սպանել մեկին: Սա էլ բավական չէ, սպանելուց հետո  սպանվածին տանում են և բեմականացնում  նրա մահըˋ ներկայացնելով որպես ինքնասպանություն:

Սա սարսափելի է և անուն չունի: Ես, որպես հայ, ամաչում եմ, որ նման բան է կատարվել մեր երկրում: Ես իմ աչքով եմ տեսել, թե ուրիշ տղաներ սահամանում ինչ են անում, և, երբ ապագա սպաները նման բան են անում, սա փաստում է, որ փողոցային բարքերը տեղափոխվել են բանակ»,- նկատեց նա:

Ըստ հոգեբանիˋ հասարակությունում տիրող ագրեսիան հետևանքն է այն ֆիլմերի և արժեքների, որոնք սպառում է հասարակությունը: Հեգեբանի կարծիքով, կյանքի օրենքները բացասական արժեքներն են դառնում, ինչն էլ իր արտացոլումն է գտնում նման ողբերգական իրադարձություններում:

 

Վարդուհի Ստեփանյան