Վարչապետի խորհրդական Հակոբ Ճաղարյանը «Ֆեյսբուքում» գրել է. «Էսօր ռուսական լոուքոստեր, բայց իրականում ոչ էդքան լոուքոստ աշխատող «Պոբեդա» ավիաընկերությունը ազդարարել է ձմեռային սեզոնից իր թռիչքների դադարեցման մասին:
Պատճառաբանումը, իբր ավիավառելիքի թերլիցքավորումը, համոզված եմ, հիմնավորված չի:
Կարող եմ եզրակացնել մինիմում երեք տարբերակ`
1. Ավիացիոն շուկայում գաղտնիքները երկար չեն մնում որպես գաղտնիք: Եվ ինչ որ ճանապարհով նրանց հասած RyanAir-ի սուբսիդավորման պահանջներից հետևություն են արել, որ իրենք էլ կարող են պահանջել:
2. Որոշել են իրենք էլ օգտվեն Դեպի Երևան թռիչքներ կատարելու առաջարկներից:
3. Ի՞նչ իմաստ ունի ձմեռվա ցածր սեզոնին էժան գներով տոմս վաճառել, երբ գարնան խոպանի սեզոնին նորից կարող են բացվել ու անել իրենց ալաֆը: Իրենց թվում է, որ իրենց փոխարինող չկա:
Կան էլի բազմաթիվ հիմնավորումներ: Բայց դրանց մասին քիչ ուշ:
Նավթի թերլիցքավորումը չի կարող պատճառ հանդիսանալ:
Նապ` բացի նրանցից ոչ ոք դրա մասին տեղեկություն չի հաղորդել:
Հետո` նրանք Գյումրիյում լիցքավորել են ընդամենը մոտ 3 տոննա նավթ: Էդ ինչքա՞ն պիտի իրենց խաբեին ստանդարտներին համապատասխանող սարքավորումները, որ էդքան զգալի լիներ ազդեցությունը:
Այ սա է օտար ընկերություննեերի վրա հույս դրած ապրելը:
Մնացածը, համոզված եմ, բացատրելու կարիք չկա»: