տուն Լուրեր Ինչո՞ւ է Ադրբեջանը ակտիվացրել սահմանի լարվածությունը. պազաբանում է Ա. Պապյանը

Ինչո՞ւ է Ադրբեջանը ակտիվացրել սահմանի լարվածությունը. պազաբանում է Ա. Պապյանը

81
0

Ara-Papyan
Վերջին օրերին Ադրբեջանի ակտիվացումը սահմանում, ըստ «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանի՝ անմիջական կապ ունի ԵՏՄ անդամակցության հետ: Նման կարծիք Արա Պապյանն հայտնեց այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Ադրբեջանը հասկանում է, որ իրեն զսպող Արևմուտքն այլևս չկա: Այսօր Ալիևի վրա Արևուտքից մատ թափ տվող չկա, ուստի Թուրքիան անում է ինչ ուզում է: Սրանից օգտվում է նաև Ադրբեջանը: Այս ամենի համար նաև մենք ենք մեղավոր, քանի որ սխալ քաղաքականություն ենք վարել: Հայաստանին ոչ ոք չի աջակցի, եթե այն ընկալվի որպես ՌԴ շահերի պաշտպան: Հիմա անգամ ՌԴ-ն է մեզ ընկալում է որպես իր շահերի պաշտպան և իրեն ենթակա»,-նշեց բանախոսը:
Վերջինս հատկապես կարևորեց Գյումրիի դեպքերը՝ նշելով, որ այստեղ հստակ ընգծված էր ՌԴ-ի վերաբերմունքը մեր նկատմամբ: Ըստ բանախոսի, եթե Պերմյակովը դատվի Հայաստանում՝ ՀՀ օրենքերի համաձայն, ապա սա կնշանակի, որ մեր ինքնիշխանությունը չի խաթարվել, իսկ եթե ոչ՝ ապա մենք որպես ինքնուրույն եիկիր այլևս գոյություն չենք ունենա:
Բանախոսը նկատեց նաև, որ Հայաստանը, բացի Ռուսաստանից, պետք է ունենա այլընտրանքներ:
«Լինելով բարեկամ Ռուսաստանին՝ մենք հակադրվում ենք ամբողջ աշխարհին: Մինչդեռ պետք է գիտակցենք՝ արդյոք ունե՞նք այդքան ռեսուրսներ դիմակայելու համար նման հարվածների: Այսօր անգամ ՌԴ-ն չունի իր դեմ կիրառվող պատժամիջոցներին դիմակայելու ռեսուրսներ: Այս տարին Ռուսաստանի համար ծանր է լինելու, որովհետև տնտեսական աճն զրոյական է լինելու»,-եզրափակեց Ա. Պապյանը: