Մանկապարտեզների գոյացող հերթերի մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը: «Մանկապարտեզներում հերթեր են գոյացել այն պատճառով, որ դրանք անվճար են դարձել: Սա մի խնդիր է, որն անընդհատ վերահսկողության կարիք ունի»:
Մանկապարտեզների մասին մեր քաղաքացիների կարծիքն իմանալու համար Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիայի Հայաստանյան ներկայացուցչությունը կատարել է դեմ առ դեմ հարցում, որի ժամանակ պարզվել է այն պատճառները, թե ինչու հիմնականում չեն հաճախում երեխաները մանկապարտեզ: Հարցվածների 46 տոկոսը պատասխանել են, որ հերթագրված են, 28 տոկոսը չի աշխատում, իրենք են զբաղվում երեխաներով, 4 տոկոսը՝ մոտակայքում մանկապարտեզ չկա, և այլն»:
Երևանի քաղաքացիները նախապատվությունը տալիս են պետական (անվճար) մանկապարտեզներին, ինչպես պարզ դարձավ կատարած հարցումից հետո: Ըստ հարցման արդյունքների՝ քաղաքացիների 76 տոկոսը երեխաներին տանում է պետական մանկապարտեզ, մնացած 24 տոկոսը՝ մասնավոր: