տուն Լուրեր Ինչի՞ պատասխանն էր հայ-թուրքական արձանագրությունների հետ կանչը. պարզաբանում է ԱԺ պատգամավորը

Ինչի՞ պատասխանն էր հայ-թուրքական արձանագրությունների հետ կանչը. պարզաբանում է ԱԺ պատգամավորը

69
0

default

ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի կարծիքով հայ-թուրքական արձանագրությունների  հետ կանչելու վերաբերյալ  ՀՀ նախագահի որոշումը  սպասված քայլ էր:

«Սա դրական քայլ էր և ՄԱԿ-ի ամբիոնից Սերժ Սարգսյանի հնչեցրած հայտարարության տրամաբանական շարունակությունն էր, որով նա «գրողի ծոցն» ուղարկեց հայ-թուրքական արձանագրությունները»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց բանախոսը:

Լրագրողներից մեկի այն դիտարկմանը, թե արդյո՞ք նման քայլը նպատակ չի հետապնդում ՀՅԴ-ին հետ բերել կոալիցիաˋ պատգամավորը նկատեց, որ այս դեպքը ճիշտ կլինի չկապել ներքաղաքական զարգացումների հետ:

Ինչ վերաբերում է Թուրքիայի արձագանքին, ապա ըստ բանախոսիˋ Թուրքիան գիտակցում է , որ այն, ինչ կարող է անել այս տարի, չի կարող այլևս ոչ մի տարի անել, որովհետև Ցեղասպանության նկատմամբ մեծ հետաքրքրությունը միջազգային հանրության մոտ հենց այս ժամանակահատվածում է: Ըստ պատգամավորիˋ Թուրքիան շարունակում է օգտագործել լարված իրավիճակը ընդդեմ մեզˋ Հայաստանը շրջափակման մեջ պահելով:

«Թուրքիան ուզում է ցույց տալ, որ ինքը հաշտեցման եզրեր է փնտրում, բայց միթե Գալլիպոլիի ճակատամարտը ապրիլի 24-ին տեղափոխելը հաշետցման մասին է խոսում: ՀՀ նախագահի կողմից հայ-թուրքական արձանագրությունների հետկանչը կարելի է Գալլիպոլիին ուղղված պատասխան համարել»,-եզրափակեց բանախոսը:

 

Վարդուհի Ստեփանյան