Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը Աժ-ում, պատասխանելով Աժ պատգամավոր Կարինե Աճեմյանի հարցին` կապված Հանրային հեռուստատեսության տեխնիկական վերազինման, կադրային փոփոխությունների ու վարկանիշի մասին հարցին, պատասխանեց.
«Տեխնիկական վերազինումը սկիզբն է, մեծ ճանապարհ պիտի անցնենք: 2015թ.-ից արդեն թվային տեխնիկա է ներդրվելու: Յուրաքանչյուր տեխնիկա, որ գնում է Հանրային հեռուստատեսությունը, պետք է փուլ առ փուլ փոփոխել, որը ևս կապված է գումարների հետ»,-ասաց Ջաղինյանն ու շարունակեց,- «Այն, ինչ կապված է կադրային փոփոխությունների հետ, վստահեցնում եմ ձեզ, որ ուղղակի տեղաշարժումներ Հանրային հեռուստատեսությունում չեն լինում: Միայն զուտ այն մասը, որը զբաղեցնում են մարդիկ, որոնք նշանակություն չունի, թե քանի տարի են աշխատել այդ տեղում, եթե իր առջև դրված խնդիրները ինքը չի կարողանում կատարել, ապա փոխարինվում են: Եթե մենք ուզում ենք փոխել Հանրայինի եթերը, ապա պետք է անենք դա: Դա փոփոխություն է, մենք ևս պետք է փոփոխվենք: Դրանք միայն պրոֆեսիոնալ փոփոխություններ են: Այնտեղ, որտեղ մենք չենք կարողանում զարգացում ստանալ, ստիպված ենք փոփոխություն կատարել»:
Իսկ Հանրային հեռուստաընկերության վարկանիշի մասին Ջաղինյանն ասաց, որ իհարկե, ավելի շատ են հիմա Հանրային նայում` կապված նրա հետ, որ այլևս եթերում գովազդ չկա: