տուն Լուրեր Ինչի՞ չաշխատի, որ ինձ հետ աշխատել է «Գազպրոմ»-ո՞ւմ. armtimes.com

Ինչի՞ չաշխատի, որ ինձ հետ աշխատել է «Գազպրոմ»-ո՞ւմ. armtimes.com

60
0

121966

Armtimes.com-ը գրում է.

Պետական եկամուտների կոմիտեի նախագահը վստահ է, որ կարգոների վերացման հարցում հաջողություններ են գրանցվել, եւ դա են վկայում օգոստոս ամսի ցուցանիշները: Այս մասին Վարդան Հարությունյանն ասաց ՊԵԿ-ում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով «Հայկական ժամանակ»-ի հարցին:

Նշենք, որ կարգոները այն միջնորդներն էին, որոնք ներկրողների փոխարեն փաստաթղթեր էին ձեւակերպում մաքսատներում եւ կլորիկ գումարներ աշխատում:

«Օգոստոսին ԱԱՀ-ի հարկ է վճարվել 1.8 միլիորդ դրամ: Սեպտեմբեր ամսվա արդյունքներն ավելի գոհացուցիչ կլինեն: Տնտեսվարողները հասկանում են, որ ունենալով համապատասխան փաստաթղթավորում, վճարում են ընդամնեը 1.5 տոկոս եւ զերծ մնում հարկային մարմինների ավելարդ վարչարարությունից»,- ասաց Վարդան Հարությունյանը:

ՊԵԿ նախագահի խոսքով, շրջանառության հարկ վճարող տնտեսվարողղների դժգոհությունը նվազել է հարկային վարչարարությունից, իսկ եղած դժգոհությունն էլ ժամանակի հետ կանցնի:

Հարցին, այդ կարգոների փոխարեն ստեղծված ընկերությունն արդյո՞ք մոնոպոլ դիրք չի զբաղեցնում, եւ ճի՞շտ են այն տեղեկությունները, որ այդ ընկերությունը ղեկավարում է «Գազպրոմ Արմենիա»-ի նախկին աշխատակիցը, Վարդան Հարությունյանը պատասխանեց. «Կարգո կոչվածը, որը բեռնափոխադրում է իրականացնում, իրականացնում են ցանկացած ընկերություններ, ցանկացած տնտեսվարող, որն ուզում է ներկրել իր ապրանքը երկրի, ձեռքերն ազատ են: Տնտեսվարողը կարող է ցանկացած բեռնափոխադրողի հետ կնքել պայամանագիր կամ ինքն անձամբ ներկրել: Այս ընկերությունը, որ ստեղծվել է համակարգում է բեռնափոխադրողների, եւ մանր առեւտրով զբաղվողների գործառույթները, որպեսզի կարողանա փաստաթղթավորում անել, եւ այդ տնտեսվարողներին հնարավորություն տալ 5 տոկոսի փոխարեն վճարել 1.5 տոկոս հարկ»:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում