տուն Լուրեր Ինչ ժամկետներում կձեւավորվեն Ազգային ժողովն ու Կառավարությունը

Ինչ ժամկետներում կձեւավորվեն Ազգային ժողովն ու Կառավարությունը

113
0

Azgayin-joxov (1)

Այս կիրակի՝ ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից ուղիղ մեկ շաբաթ անց, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կամփոփի ընտրությունների վերջնական արդյունքները, որից հետո պարզ կդառնա, թե որ կուսակցությունը կամ կուսակցությունների դաշինքը քանի մանդատ է ստանալու:

Ապա ընտրված կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները հնարավորություն կստանան վեց օրվա ընթացքում, այսինքն՝ ապրիլի 9-ից մինչեւ ապրիլի 15-ը, հայտարարել առավելագույնը երկու քաղաքական ուժի հետ կոալիցիա կազմելու մասին:

Խորհրդարանական ընտրությունների արդյունքում Հանրապետական կուսակցությունը, ստանալով ձայների մեծամասնություն, հնարավորություն ունի կառավարություն ձեւավորելու միայնակ՝ առանց որեւէ այլ ուժի հետ կոալիցիա կազմելու, հետեւաբար չի լինելու նաեւ երկրորդ փուլ:

Նոր Ընտրական օրենսգրքի համաձայն՝ նորընտիր Ազգային ժողովի նախագահն ունենալու է երեք փոխնախագահ, որոնցից մեկը կլինի ընդդիմադիր ուժի ներկայացուցիչ:

Ազգային ժողովի լիազորությունները սկսվելուց անմիջապես հետո հանրապետության նախագահը կնշանակի վարչապետ, որը կլինի խորհրդարանական մեծամասնություն կազմող թիմի անդամ: Կառավարությունը կձեւավորվի վարչապետի նշանակումից հետո՝ 15-օրյա ժամկետում: Վարչապետն իր հերթին 5-օրյա ժամկետում պետք է նախագահին ներկայացնի փոխվարչապետների եւ նախարարների թեկնածուներին: Կառավարության կազմավորումից հետո 20-օրյա ժամկետում Ազգային ժողով պետք է ներկայացվի կառավարության ծրագիրը: