տուն Լուրեր Ինչ վիճակում է այս պահին Մանվել Գրիգորյանը. նոր մանրամասներ

Ինչ վիճակում է այս պահին Մանվել Գրիգորյանը. նոր մանրամասներ

111
0

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ վարչության նախկին նախագահ, յուրացման և ապօրինի զենք և զինամթերք պահելու համար ամբաստանվող Մանվել Գրիգորյանը երեկ ուշ երեկոյան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Երևանի «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, բժիշկներին հաջողվել է Գրիգորյանի առողջական վիճակը լավացնել: Այս մասին AraratNews.am-ի հետ զրույցում ասաց «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արտակ Մանուկյանը:

«Այս պահին Մանվել Գրիգորյանը գտնվում է վերակենդանացման բաժնում»,- ասաց Մանուկյանը:

Հարցին, թե նրա կյանքին վտանգ չի՞ սպառնում, Մանուկյանն ասաց, որ իր այդ հիվանդություններով Գրիգորյանի կյանքին վտանգ սպառնում է, սակայն այս պահին՝ ոչ: Մանուկյանը նշեց, որ երեկ երեկոյան վիճակը ծայրահեղ ծանր է եղել, բարելավվել է միայն բժիշկների միջամտությունից հետո: