տուն Լուրեր Ինչ փորձել ենք, չենք փորձել, արդեն հրապարակային թեմա չէ.Լավրովի հայտարարության մասին

Ինչ փորձել ենք, չենք փորձել, արդեն հրապարակային թեմա չէ.Լավրովի հայտարարության մասին

106
0

10404289_10153049768794839_818697860752360437_n

ՀՀ ԱԳ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը մեկնաբանել է ՌԴ ԱԳ նախարարի՝ «սեղանի վրա առկա» պայմանավորվածությունների վերաբերյալ արտահայտությունը։

«Լավրովի խոսքերը պետք է հստակ թարգմանել, ոչ թե վերցնել ադրբեջանական կայքերից։ Տեսագրությունն արդեն տեղադրված է  ՌԴ ԱԳ կայքում, եւ պետք է դրանից թարգմանել, այլ ոչ թե տալ այն, ինչ տալիս են ադրբեջանական կայքերը։

Առաջարկները, որոնց մասին խոսում է Ռուսաստանի արտգործնախարարը, նրանք են, որոնք ներկայացվել են կողմերին 2011-ին Կազանում եւ Ադրբեջանը դրանից հրաժարվել է վերջին պահին։ Այդ առաջարկի մասին պարոն Լավրովը հստակ խոսում է նաեւ այս տարվա հունվարի իր ասուլիսում՝ ամփոփելով 2015-ի արդյունքները»,- ասաց Բալայանը։

«Երկիրն այսօր»-ի ճշտող հարցին, թե հայկական կողմը փորձե՞լ է ռուսականից ինչ-որ բան ճշտել, Բալայանը պատասխանեց.

«Ինչ փորձել ենք, չենք փորձել, արդեն հրապարակային թեմա չէ, ես ասում եմ այն, ինչ իրականությունն է»,- նշեց Բալայանը։

Լեռնային Ղարաբաղում կարգավորման գծով գործնականում բոլոր պայմանավորվածությունները գտնվում են «սեղանի վրա»: Այս մասին ՏԱՍՍ-ի հաղորդմամբ`  ապրիլի 7-ին Բաքվում Իրանի եւ Ադրբեջանի իր գործընկերներ Ջավադ Զարիֆի եւ Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ադյունքներով հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը` նշելով, որ «մոտ են այդ պայմանավորվածությունների նվաճմանը»: Լավրովը նաեւ նշել է, որ ՌԴ-ն կոչ է անում միջոցներ ձեռարկել, որպեսզի այլեւս բռնության դրսեւորում թույլ չտրվի ԼՂ-ում: