Ֆուտբոլի աշխարհի խաղերին Ռուսաստանի ժամանած արտասահմանցի երկրպագուների մոտ մեծ պահանջարկ է վայելում վաֆլե բաժակով պլոմբիր պաղպաղակը։ Այ մասին գրել է «Москва» գործակալությունը, հղում անելով ՌԴ պաղպաղակագործների միության գլխավոր տնէրեն Գենադի Յաշինին։
«Մոսկվա ժամանած զբոսաշրջիկների մեծ մասը ժամանել է Ֆուտբոլի առաջնության կապակցությամբ։ Արտասահմանցի զբոսաշրջիկների մոտ մեծ պահանջարկ է վայելում վաֆլե բաժակով պլոմբիր պաղպաղակը»,- Յաշինի խոսքերն է մեջբերել գործակալությունը։ Պաղպաղակի վաճառքի 45 տոկոսը բաժին է հասնում հենց այդ տեսակին։