տուն Լուրեր Ինչ «կիսատ գործեր» ունի Դավիթ Սանասարյանը և ինչու ազատման դիմում չի գրում....

Ինչ «կիսատ գործեր» ունի Դավիթ Սանասարյանը և ինչու ազատման դիմում չի գրում. «Ժողովուրդ»

132
0

«Ժողովուրդ» թերթը գրում է․

«Դեռևս 2019 թվականի ապրիլի 18-ից շարունակվում են կասեցված մնալ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի լիազորությունները։ Ինքը` Սանասարյանը, ևս աշխատանքից ազատման դիմում չի գրում, ու հարցը առկախված է մնացել:

Արդյոք պատճառն այն է, որ իր այդ քայլով Սանասարյանը հնարավորություն չի՞ տալիս որևէ մեկին նշանակվելու ՊՎԾ պետի պաշտոնում: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` Դավիթ Սանասարյանը նշեց. «Հրաժարական չեմ տալիս, քանի որ կիսատ թողած գործեր ունեմ. կոռուպցիան արմատախիլ անելու խոստումս ուժի մեջ է, որը կարող եմ անել այլ կարգավիճակներով ևս, բայց լինելով ՊՎԾ ղեկավար` այն ավելի արագ կստացվի, քանի որ օրենսդիրը լայն լիազորություններ է սահմանել ինչպես կոռուպցիայի դեմ պայքարելու, այնպես էլ պետական մարմինների գործունեության օրինականության և արդյունավետության բարձրացման գործում»»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: